Դեկտեմբեր 29, 2018 18:07 Asia/Tehran
  • Սիրիայի կառավարության հետ քրդերի բանակցությունները շարունակվում են

Սիրիայի «Ժողովրդավարական միություն կուսակցության» պատասխանատուներից մեկը հայտարարել է.«Ռաքա, Հասաքա և Դեյր Էլ-Զոր նահանգների վերաբերյալ Սիրիայի կառավարության և այդ երկրի քրդերի միջև բանակցությունները շարունակվում են»:

Ինչպես հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը, Սիրիայի  «Ժողովրդավարական միություն կուսակցության (PYD)» պատասխանատուներից Շաֆան Խաբուրին ասել է.«Սիրիայի զորքի մուտքը Մանբիջ, այդ երկրի կառավարության հետ բանակցության արդյունքն էր»:

Նա հստակեցրել է.« Ջարաբալուսի, Ալ-Բաբի և Աֆրինի դեպքերի կրկնվելը  և այդ քաղաքների վրա Թուրքիայի տիրապետությունը կանխելու նպատակով, Սիրիայի զինված ուժերին կոչ էր արվել մուտք գործել Մանբիջ»:

Սիրիայի հյուսիսային հատվածում գտնվող քրդերի դիրքերի վրա հարձակվելու համար Թուրքիայի վերջին սպառնալիքների հետ միաժամանակ,  Ժողովրդի պաշտպանության միավորների (YPG) կենտրոնական հրամանատարությունը մի հաղորդագրություն է տարածել,որում Սիրիայի  բանակին կոչ է արել Մանբիջի տարածքի վերահսկողությունը վերցնել իր ձեռքը և թույլ չտալ այն անցի Թուրքիայի վերահսկողության տակ:

Սիրիայի բանակի ստորաբաժանումները երեքշաբթի օրը մտել են Մանբիջ և Սիրիայի Ազգային դրոշը ծածանել են քաղաքի երկնքում: 

Պիտակ