Հունվար 06, 2019 09:12 Asia/Tehran
  • Ամերիկյան լրտեսական ինքնաթիռների թռիչքը` Սիրիայում ռուսական ռազմաբազայի մոտակայքում

Որոշ լրատվական աղբյուրներ հայտարարել են, որ ամերիկյան լրտեսական ինքնաթիռը երկու ժամ թռիչք է իրականացրել Սիրիայի Համիմիմ շրջանում տեղակայված ՌԴ ռազմաբազայի մոտակայքում:

Փորթռաս վեբ-կայքի հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի ծովուժի Boeing P8 Poseydon լրտեսական ինքնաթիռը երկու ժամ մնացել է օդում և մի քանի անգամ մոտեցել է Սիրիայի արևմուտքում գտնվող Լաթաքիա նահանգի Համիմիմ շրջանում գտնվող ռուսական ռազմաբազային:

Հաղորդման համաձայն, ԱՄՆ-ն վերջերս կրկնապատկել է Ռուսաստանի սահմանների մերձակայքում իրականացվող թռիչքները: Որպես օրինակ, նախորդ շաբաթ, Boeing AC 135 ինքնաթիռը, Ղրիմի մոտակայքում  իրականացրել է երեք ժամ տևողությամբ թռիչք:

 

Պիտակ