Սիոնիստական ռեժիմն ընդունել է Սիրիայի դեմ ոտնձգության պատասխանատվությունը
Սիոնիստական ռեժիմի վարչապետը հայտարարել է, որ Իսրայելն իր վրա է վերցնում Դամասկոսի միջազգային օդանավակայանի դեմ ավիահարձակման պատասխանատվությունը:
Կիրակի օրը, Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ուրբաթ երեկոյան, Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են Դամասկոսի օդանավակայանում տեղակայված մի քանի թիրախների վրա: Նեթանյահուն նշել է, որ մինչ օրս Իսրայելն ավելի քան հարյուր անգամ հարձակվել է Սիրիայում Հեզբոլլահի ուժերի դիրքերի և այլ նպատակակետերի վրա:
Ավելի վաղ, New York Times-ին տված հարցազրույցում, Իսրայելի բանակի համատեղ շտաբի պետ Գադի Այզենքոթը խոստովանել է, որ Իսրայելի բանակը բազմիցս ոտնձգություն է իրականացրել Սիրիայի դեմ:
ՍԱՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Դամասկոսի միջազգային օդանավակայանը Սիոնիստական ռեժիմի ռազմական կործանիչների հարձակման է ենթարկվել:
Լրատվական գործակալությունը նշել է, որ Սիրիայի բանակի օդային պաշտպանության միավորը կործանել է Իսրայելի բանակին պատկանող կործանիչները: Այդ հարձակման ժամանակ տուժել է մի կառույց: