Բահրեյնում կա հինգ հազար քաղբանտարկյալ
(last modified Sat, 19 Jan 2019 15:06:47 GMT )
Հունվար 19, 2019 18:36 Asia/Tehran
  • Բահրեյնում կա հինգ հազար քաղբանտարկյալ

Բահրեյնի երկխոսության և հանդուրժողականության կենտրոնը հայտարարել է, որ այդ երկրի բանտերում կա հինգ հազար քաղբանտարկյալ:

Հղում անելով «Մերաթ Ալ-Բահրեյն» ինտերնետային կայքին, ՖԱՐՍ լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Բահրեյնի  երկխոսության և  հանդուրժողականության կենտրոնի ղեկավար Մեյսամ Սալմանն ասել է.«Այդ բանտարկյալներից 200-ը դարձել են բռնարարքների, խոշտանգումների զոհ կամ սպանվել»:

Նշելով, որ Բահրեյնում մարդու իրավունքերի վիճակն ինչպես այդ երկրի քաղաքական վիճակը մթագնել է , Մեյսամ Սալմանը հավելել է.«Այս երկրում մարդու իրավունքների ոլորտում տիրող անբարենպաստ իրավիճակի պատճառն Ալե Խալիֆայի ռեժիմի ճնշողական քայլերի նկատմամբ  Միջազգային հանրության, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Բրիտանիայի պահած լռությունն է»: