Իսրայելն արևելյան Երուսաղեմում արգելում է UNRWA-ին կից դպրոցների աշխատանքը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i103465-Իսրայելն_արևելյան_Երուսաղեմում_արգելում_է_unrwa_ին_կից_դպրոցների_աշխատանքը
Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարները օրակարգի մեջ են դրել Երուսաղեմի արևելքում UNRWA-ին կից դպրոցների աշխատանքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2019 14:06 Asia/Tehran
  • Իսրայելն արևելյան Երուսաղեմում արգելում է UNRWA-ին կից դպրոցների աշխատանքը

Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարները օրակարգի մեջ են դրել Երուսաղեմի արևելքում UNRWA-ին կից դպրոցների աշխատանքը:

Սիոնիստական ռեժիմի հեռուստաընկերության 7-րդ ալիքի հաղորդման համաձայն, Իսրայելի ներքին անվտանգության խորհրդի նիստերում ընդունված որոշման համաձայն, իրագործվելու է Երուսաղեմի նախկին քաղաքապետ՝ Նիյեր Բարեքաթի առաջարկած նախագիծը՝ UNRWA-ի դպրոցների աշխատանքի արգելման մասին:

Որոշումը կայացել է նրանից հետո, երբ ԱՄՆ-ը դադարեցրեց իր հովանավորությունը Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալություն՝  UNRWA-ի նկատմամբ: ԱՄՆ-ի պետքարտուղարությունը 2018թ. օգոստոսի 31-ին, չեղարկել է իր ֆինանսական օգնությունները  UNRWA-ի նկատմամբ: