Իսրայելն արևելյան Երուսաղեմում արգելում է UNRWA-ին կից դպրոցների աշխատանքը
Հունվար 20, 2019 14:06 Asia/Tehran
Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարները օրակարգի մեջ են դրել Երուսաղեմի արևելքում UNRWA-ին կից դպրոցների աշխատանքը:
Սիոնիստական ռեժիմի հեռուստաընկերության 7-րդ ալիքի հաղորդման համաձայն, Իսրայելի ներքին անվտանգության խորհրդի նիստերում ընդունված որոշման համաձայն, իրագործվելու է Երուսաղեմի նախկին քաղաքապետ՝ Նիյեր Բարեքաթի առաջարկած նախագիծը՝ UNRWA-ի դպրոցների աշխատանքի արգելման մասին:
Որոշումը կայացել է նրանից հետո, երբ ԱՄՆ-ը դադարեցրեց իր հովանավորությունը Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալություն՝ UNRWA-ի նկատմամբ: ԱՄՆ-ի պետքարտուղարությունը 2018թ. օգոստոսի 31-ին, չեղարկել է իր ֆինանսական օգնությունները UNRWA-ի նկատմամբ:
Պիտակ