Սիոնիստները հարձակվել են պաղեստինցի գերիների վրա
Սիոնիստական ռեժիմի անվտանգության ուժերի աշխատակիցները, ներխուժելով «Աուֆար» բանտ, վիրավորել են բանտում պահվող առնվազն 100 պաղեստինցի գերիների:
Համաձայն Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, պաղեստինցի գերիների ակումբը երկուշաբթի գիշեր մի հաղորդագրություն տարածելով հայտարարել է, որ «Աուֆար» բանտի անվտանգության ուժերը երկուշաբթի օրը ներխուժել են պաղեստինցի գերիների խուցերը և նրանց վրա արցունքաբեր գազ են արձակել:
«Անվտանգության ուժերը հրդեհել են երեք խուց և ծեծի ենթարկել պաղեստինցի գերիներին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեկ այլ բաժնում ասված է. «Վիրավորված գերիները հիվանդանոց են փոխադրվել: Շուրջ 20 գերիներ շարունակում են բուժում ստանալ»:
Անվտանգության ուժերը «Աուֆար»-ի բանտ են ներխուժել այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ պաղեստինցի գերիներն իրենց պայմաններից բողոքելով մտադիր են հացադուլ հայտարարել: