2018թ. Իսրայելի կողմից ավելացել են պաղեստինցիների սրբությունների նկատմամբ ոտնձգությունները
Պաղեստինի նվիրաբերությունների ու կրոնական հարցերով նախարարությունը հայտարարել է.«2018թ. սիոնիստ զորայիններն ու ավանաբնակները 1300 ոտնձգություն են իրականացրել պաղեստինցիների իսլամական ու կրոնական սրբությունների նկատմամբ:
Պաղեստինի նվիրաբերությունների ու կրոնական հարցերով նախարարությունը հավելել է.«Անցած տարվա ընթացքում սիոնիստները 37 անգամ անարգել են Ալ-Աղսա սրբավայր մզկիթը և շուրջ 30 հազար սիոնիստ ավանաբնակներ հարձակվել են մզկիթի վրա»:
Իրականացվել են հրեականացման 25 նախագծեր և գրանցվել են ավելի քան 20 ոտնձգություններ, ինչպես նաև Պաղեստինի բռնագրավված տարածքներում մզկիթների ու գերեզմանատների սրբապղծումներ:
Ըստ այս հաղորդման, սիոնիստ օկուպանտներն անցյալ տարվա ընթացքում Ալ-Աղսա մզկիթից արտաքսելով ավելի քան 176 պաղեստինցիների, 631 անգամ թույլ չեն տվել, որպեսզի Աբրահամ մարգարեի սրբավայր դամբարանից ազանի կանչը հնչեցվի ու 10 օր փակել են այդ սրբավայրի դարպասները: