Լիբանանի հետ սահմանին սիոնիստական ռեժիմի հրահրիչ քայլերը շարունակվում են
Սիոնիստական ռեժիմն իր հրահրիչ քայլերի շրջանակում, Լիբանանի հետ վիճելի սահմանային տարածքում շարունակում է բաժանող պատ կառուցել: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, հղում անելով տեղական աղբյուրներին:
Այդ պատն առավելաբար կառուցվում է «Կապույտ գիծ» կոչվող վիճելի սահմանային գոտում՝ Լիբանանի Ալ-Ադիսեի և սիոնիստներով բնակեցված Մոսքաֆաամ ավանի տարածքում:
Կապույտ գիծը կամ նահանջի գիծը այն տարածքն է կոչվում, որը 2000 թվականին Լիբանանի հարավից Սիոնիստական ռեժիմի նահանջելուց հետո, դեռևս պաշտոնական սահման չի ճշտվել և կան կետեր, որոնց շուրջ տարաձայնություն ունեն կողմերը:
Սիոնիստական ռեժիմը վերջերս սկսել է վիճելի տարածքներում 177 ցեմենտե բլոկներ տեղադրելու աշխատանքը: Այդ տարածքները Լիբանանի հողի մաս են կազմում: