Սիոնիստները վախենում են Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումից
Սոցհարցման արդյունքները ցույց են տալիս որ Սիոնիստական օկուպացված տարածքների բնակչության մեծ մասը վախենում է, որ ԱՄՆ-ի զորքերի դուրսբերում Սիրիայից կարող է վնասել Սիոնիստական ռեժիմին:
«Միդգամ» կենտրոնի կողմից անցկացրած սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ օկուպացված Պաղեստինի տարածքների բնակիչների 62% -ի համոզմամբ, Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը կարող է վնասել Սիոնիստական ռեժիմին:
Հարցվածների 84 տոկոսը նշել է, որ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրս բերումը կլինի Իրանի օգտին:
Օկուպացված տարածքների բնակիչներից հարցվել է թէ Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերումը ինչ վնաս կարող է հասցնել Սիոնիստական ռեժիմի շահերին:
Փորձագետները նշում են, որ Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման գլխավոր տուժողը կլինի Սիոնիստական ռեժիմը, քանի որ Թել-Ավիվն ավելի խոցելի կլինի Սիրիայում ԱՄՆ զորքերի բացակայության պատճառով: