Սիոնիստները վախենում են Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i103739-Սիոնիստները_վախենում_են_Սիրիայից_ԱՄՆ_ի_զորքերի_դուրսբերումից
Սոցհարցման արդյունքները ցույց են տալիս որ Սիոնիստական օկուպացված տարածքների բնակչության մեծ մասը վախենում է, որ ԱՄՆ-ի զորքերի դուրսբերում Սիրիայից կարող է վնասել Սիոնիստական ռեժիմին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2019 06:58 Asia/Tehran
  • Սիոնիստները վախենում են Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումից

Սոցհարցման արդյունքները ցույց են տալիս որ Սիոնիստական օկուպացված տարածքների բնակչության մեծ մասը վախենում է, որ ԱՄՆ-ի զորքերի դուրսբերում Սիրիայից կարող է վնասել Սիոնիստական ռեժիմին:

«Միդգամ» կենտրոնի կողմից անցկացրած սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ օկուպացված Պաղեստինի տարածքների բնակիչների 62% -ի համոզմամբ, Սիրիայից  ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը կարող է վնասել Սիոնիստական ռեժիմին:

Հարցվածների 84 տոկոսը նշել է, որ Սիրիայից  ամերիկյան զորքերի դուրս բերումը կլինի Իրանի օգտին:

Օկուպացված տարածքների բնակիչներից հարցվել է թէ Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերումը ինչ  վնաս կարող է հասցնել Սիոնիստական ռեժիմի շահերին:

Փորձագետները նշում են, որ Սիրիայից ԱՄՆ-ի  զորքերի դուրսբերման գլխավոր տուժողը կլինի  Սիոնիստական ռեժիմը, քանի որ Թել-Ավիվն ավելի խոցելի կլինի Սիրիայում ԱՄՆ զորքերի բացակայության պատճառով: