Իսրայելը, «Հյուսիսային վահան» զորավարժությամբ, ձգտում էր ճեղք առաջացնել դիմադրության շարքերում
Իսրայելական «Դեբկա» կայքը հայտարարել է, որ սիոնիստական բանակի կողմից օկուպացված Պաղեստինի հյուսիսային հատվածում «Հյուսիսային վահան» կոչվող զորավարժության նպատակն է պառակտում առաջացնել Դիմադրության դաշնակիցների միջեւ:
«Դեբկա» կայքը գրել է. «Իսրայելի բանակի զորավարժությունն իրականացվում է Լիբանանի սահմանի վրա Հզբոլլահի թունելները ոչնչացնելու համար, սակայն դրա իսկական նպատակն է քաղաքական պառակտում առաջացնել լիբանանյան գործընկերների, հատկապես Նախագահ Միշել Աունի և Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահի միջև:
Սիոնիստական «Դեբկա» կայքը գրել է. «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կորցրել է Լիբանանի եւ սիրիացիների վրա քաղաքական ճնշման ուժը»:
Սիոնիստական ռեժիմի բանակը 2018 թ.-ի սեպտեմբերից սկսել է «Հյուսիսային վահան» կոչվող զորավարժությունը Հեզբոլլահին պատկանող 16 թունելները ոչնչացնելու նպատակով, օկուպացված Պաղեստինի և Լիբանանի սահմանում: