Իրաքի Սալահեդին նահանգում հարձակում է իրականացվել իրանցի ուխտավորների վրա
Փետրվար 04, 2019 03:18 Asia/Tehran
Իրաքի հյուսիսային Սալահեդին նահանգում իրանցի ուխտավորների դեմ ահաբեկչական հարձակման հետևանքով նահատակվել է մեկ և վիրավորվել 9 ուխտավոր:
Համաձայն Բաղդադից Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, իրանցի ուխտավորների փոխադրող ավտոբուսը կիրակի գիշեր Սալահեդին նահանգի Բալադ քաղաքի հարավային «Ղանաթ»-ի տարածքում ահաբեկիչների կողմից հարձակման է ենթարկվել:
Ահաբեկչական հարձակման հետևանքով նահատակվել է 34-ամյա մի կին, իսկ ավտոբուսի վարորդն ու 8 ուխտավորներ վիրավորվել են:
Պիտակ