Սաադ Ալ-Հարիրի. Միջազգային հանրությունը պետք է կանխի Իսրայելի ագրեսիան
Լիբանանի վարչապետը կոչ է արել միջազգային հանրությանը համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւի, կանխել Իսրայելի ամենօրյա ոտնձգությունը Լիբանանի դեմ:
Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին ուրբաթ օրը Բեյրութում գտնվող ՄԱԿ-ի UNIFEL-ի խաղաղապահ ուժերի հրամանատար Ստեֆանո դել Կոլի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ սիոնիստական ռեժիմը խախտում է Լիբանանի օդային և ջրային սահմանները:
Ալ-Հարիրին հստակեցրել է, որ Լիբանանի ռազմական մեքենաները կշարունակեն հետեւել Լիբանանի և օկուպացված Պաղեստինի սահմանի տարածքի վրա, լուծելու այն բոլոր խնդիրները, որոնք առկան են ՄԱԿ-ի ԱԽ-ի 1701 բանաձեւի գործադրման հարցում:
Լիբանանի վարչապետը ընդգծել է, որ երկիրը պատրաստ է լիովին կիրառել 1701 բանաձեւը եւ հարգել հարավային սահմանների ջրային սահմանը եւ նպատակահարմար չէ բարձրացնել Սիոնիստական ռեժիմի հետ լարվածությունը: