Փետրվար 11, 2019 11:44 Asia/Tehran
  • Հավանական է, որ առաջիկա շաբաթների ընթացքում սկսվի Սիրիայից ամերիկացի բանակայինների դուրս բերումը

ԱՄՆ-ի բանակի կենտրոնական շտաբի հրամանատարը հայտարարել է, որ հավանաբար առաջիկա շաբաթների ընթացքում սկսվելու է Սիրիայից ամերիկացի բանակայինների դուրս բերումը:

Ռոյտերս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կիրակի երեկոյան, ԱՄՆ-ի բանակի կենտրոնական շտաբի հրամանատար Ժոզեֆ Վոթելն ասել է.«Նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, առաջիկա շաբաթների ընթացքում սկսվելու է Իրաքից ամերիկյան ուժերի դուրսբերումը»:

Միջին Արևելքում ԱՄՆ-ի ուժերին վերահսկող Վոթելը հայտարարել է, որ Իրաքում ամերիկացի բանակայինների թիվը կայուն է մնալու:

Ուոլ Սթրիթ Ժուրնալ օրաթերթը վերջերս գրել էր, որ ԱՄՆ-ի բանակը պատրաստվում է մինչև 2019թ. ապրիլի վերջերը լիովին դուրս գալ Սիրիայից:

2018թ. դեկտեմբերին Սիրիայից ամերիկացի զորայինների դուրս գալու մասին հայտարարելով, Թրամփը 30-օրյա ժամանակացույց էր ճշտել:

Անցած շաբաթ, ԱՄՆ-ի Սենատը քվեարկեց ամերիկացի բանակայինների Սիրիայում մնալու օգտին: Նրանց այդ նախագիծը որոշ փուլեր անցնելուց հետո, օրենքի կվերածվի:

Պիտակ