Իսրայելի ու ԱՄԷ-ի գաղտնի հարաբերություններն ու բանակցություննրը
Սիոնիստական ռեժիմի 13-րդ ալիքը հայտնել է Իսրայելի ու ԱՄԷ-ի գաղտնի հարաբերությունների ու բանակցություննրի մասին:
Ալ-Ալամ հեռուստատեսության հաղորդմամբ, Սիոնիստական ռեժիմի 13-րդ ալիքը հավելել է.«Իսրայելի ու ԱՄԷ-ի գաղտնի հարաբերություններն ու բանակցություննրը սկսվել են տարիներ առաջ, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կառավարության օրոք»:
Սիոնիստական ռեժիմի 13-րդ ալիքը նույնպես մի հաղորդմամբ բացահայտել է.«ՀԳՀԾ-ի վավերացումից հետո Աբու Դաբիիի գահաժառանգն ու Նեթանյահուն բազմիցս ուղղակի զրույց են ուենցել, ինչի նպատակն է եղել Իրանի հետ Վեցյակի միջուկային համաձայնության հարցով դիրքորոշումների համադրումներ կատարվեն կողմերի միջև»:
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահում բազմիցս ընդգծել է տարծաշրջանի որոշ երկրների հետ այդ ռեժիմի բացահայտ ու գաղտնի հարաբերությունների անհրաժեշտությունը, մի խնդիր, որ տարածաշրջանի արաբական երկրները նույնպես չեն հերքել: