Սիոնիստական ռեժիմի բանակայինները ոչնչացրել են 13 պաղեստինյան գյուղերի ջրամատակարարման ցանցերը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i104943-Սիոնիստական_ռեժիմի_բանակայինները_ոչնչացրել_են_13_պաղեստինյան_գյուղերի_ջրամատակարարման_ցանցերը
Սիոնիստական ռեժիմի բանակայինները ոչնչացրել են Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող 13 պաղեստինյան գյուղերի ջրամատակարարման ցանցերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2019 07:58 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի բանակայինները ոչնչացրել են 13 պաղեստինյան գյուղերի  ջրամատակարարման ցանցերը

Սիոնիստական ռեժիմի բանակայինները ոչնչացրել են Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող 13 պաղեստինյան գյուղերի ջրամատակարարման ցանցերը:

Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ալ-Խալիլ լեռան  շրջանում, Իսրայելի օկուպանտ ռեժիմի զորայինները ոչնչացնելով պաղեստինյան գյուղերի ըմպելի ջրի խողովակները, դրանք բեռնատարներով դուրս են բերել այդ շրջանից:

Ըստ հաղորդման՝ սիոնիստներով բնակեցված ավաններում յուրաքանչյուր անձի ջրի սպառնման միջին չափը 7 անգամ գերազանցում է Հորդանան գետի արևմտյան ափին ապրող յուրաքանչյուր պաղեստինցու  ջրի սպառնման չափին: 

Հորդանան գետի արևմտյան ափի ավելի քան 60 տոկոսը գտնվում է Իսրայելի զորայինների վերահսկողության տակ: Սիոնիստական ռեժիմն այդ տարածքներն օգտագործում է ավանների ընդլայնման և ռազմական վարժանքների համար:

Սիոնիստական ռեժիմն այն դեպքում է պաղեստինցիներին զրկել ամենատարրական կարիքներից՝ ջրից, հոսանքից ու կրթության հնարավորությունից, երբ պաղեստինցի երեխաներն իրենց ջուրն ապահովելու համար պարտավոր են երկար ճանապարհ կտրել կամ էլ հորերից ջուր քաշել: