Սիոնիստական ռեժիմը ոտնձգություն է իրականացրել Սիրիայի տարածքի դեմ
Սիրիական լրատվամիջոցներ հաղորդել են, որ Սիոնիստական ռեժիմի բանակը ոտնձգությունէ իրականացրել Սիրիայի Կունեյտրայում գտնվող մի տարածքի դեմ:
Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կիրակի երեկոյան, Սիոնիստական ռեժիմի բանակը ռմբակոծել է Կունեյտրայի արվարձանում գտնվող Հազեր քաղաքավանի արևմտյան հատվածը: Հարձակումը կորուստներ ու վնասներ չի ունեցել:
Անցած փետրվարի 11-ին ևս, սիոնիստական ռեժիմը հրթիռակոծել է Կունեյտրայի որոշ շրջանները:
Ահաբեկիչներին հովանավորելու համար, Իսրայելը շարունակաբար հարձակումներ է իրականացնում Սիրիայի բանակի դիրքերի ու ենթակառուցվածքների վրա: Խախտելով միջազգային օրենքները, Իսրայելի ռեժիմը միայն 2019թ. հունվարին, երեք անգամ հարձակումէ իրականացրել Սիրիայի դեմ: