ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Սիրիայի պաշտոնյաների նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i105067-ԵՄ_ն_պատժամիջոցներ_է_կիրառել_Սիրիայի_պաշտոնյաների_նկատմամբ
Եվրամիությունն իր պատժամիջոցների ցուցակում ներառել է Սիրիայի 7 նախարարների անունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2019 04:25 Asia/Tehran
  • 
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Սիրիայի պաշտոնյաների նկատմամբ

Եվրամիությունն իր պատժամիջոցների ցուցակում ներառել է Սիրիայի 7 նախարարների անունները:

Պատժամիջոցների ցուցակում ներառվել են Սիրիայի ԱԳ, Բարձրագույն կրթության, Աշխատանքի և բնակարանաշինության, Կապի ու տեխնոլոգիաների, Տուրիզմի և Արդյունաբերության նախարարների անունները:

Վերոնշյալ յոթ անձանց անունների ավելացմամբ, 2011թ դեկտեմբերի 1-ից ԵՄ կողմից պատժամիջոցների ցուցակում ներառված սիրիացիների թիվը հասել է 277-ի:

ԵՄ-ն արգելափակել է այս անձնանց ակտիվներն ու արգելել նրանց այցելել Եվրոպա: ԵՄ հայտարարության համաձայն, միությունը մինչ աժմ սահմանափակել է Սիրիայի նավթի արտահանումը, արգելել այս երկրում ներդրումների իրականացումն ու առևտուրը, ինչպես նաև արգելափակել է ԵՄ-ում Սիրիայի Կենտրոնական բանկի ակտիվները:

Թեև Սիրիայի ժողովուրդն ու կառավարությունը տարիներ շարունակ պայքարելով ահաբեկչության դեմ գտնվում են ճնշման տակ, արևմտյան երկրները, որոնք հանդիսանում են Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումների իրական հովանավորները, այդ երկրի իշխանությանը մեղադրում են մարդու իրավունքները ոտնահարելու մեջ, պատժամիջոցներ սահմանելով սիրիացի պաշտոնյաների նկատմամբ: