Սիոնիստական ռեժիմի դատարանը «Բաբ Ալ-Ռահմե»-ի փակվելու վճիռ է կայացրել
Սիոնիստական ռեժիմի դատարանը կիրակի օրը Ալ-Աղսա մզկիթի արևելյան հատվածում գտնվող «Բաբ Ալ-Ռահբե» աղոթավայրի փակման հրաման է արձակել: Այս մասին հաղորդել է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը:
Պաղեստինի հրիտակների ու կրոնական հարցերի նախարար Յուսեֆ Ադեյսն անօրինական է համարել Ալ-Աղսա մզկիթի «Բաբ Ալ-Ռահմե» աղոթավայրի փակումը: «Աղոթավայրի փակումը կհանգեցնի Ալ-Աղսա մզկիթի դեմ ավանաբնակների գրոհների և սիոնիստների սադրիչ քայլերի ավելացմանը». ասել է նա:
Պաղեստինի հրիտակների ու կրոնական հարցերի նախարարը, միջազգային հանրությանը կոչ է արել կատարել Ալ-Աղսա մզկիթի նկատմամբ իր պատասխանատվությունը և վերջ դնել կրոնական ու պատմական դիրք ունեցող սրբավայրի դեմ զավթիչների ոտնձգություններին:
«Բաբ Ալ-Ռահմե» աղոթավայրի շուրջ ծագած լարվածությունն ուժեղացավ այն ժամանակ,երբ Սիոնիստական ռեժիմը փետրվարի 17-ին շղթաներով ու կողպեքներով փակեց Ալ-Աղսա մզկիթի այդ մուտքի դուռը: