Պաղեստինցի պայքարողները հրթիռային հարձակում են իրականացրել Թել Ավիվի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i105736-Պաղեստինցի_պայքարողները_հրթիռային_հարձակում_են_իրականացրել_Թել_Ավիվի_դեմ
Միջազգային լրատվամիջոցները հաղորդել են,, որ Թել Ավիվի հյուսիսային շրջանների դեմ պաղեստինցի պայքարողների իրականացրած հրթիռային հարձակման հետևանքով վիրավորվել են նվազագույնը 7 սիոնիստներ:
(last modified 2026-04-25T14:25:32+00:00 )
Մարտ 25, 2019 07:17 Asia/Tehran
  • Պաղեստինցի պայքարողները հրթիռային հարձակում են իրականացրել Թել Ավիվի դեմ

Միջազգային լրատվամիջոցները հաղորդել են,, որ Թել Ավիվի հյուսիսային շրջանների դեմ պաղեստինցի պայքարողների իրականացրած հրթիռային հարձակման հետևանքով վիրավորվել են նվազագույնը 7 սիոնիստներ:

Associated Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հրթիռային ահազանգից հետո, Թել Ավիվի հյուսիսում գտնվող Հաշարունի շրջանում պայթյունի ձայն է լսվել և Սիոնիստական ռեժիմի բանակը հայտարարել է, որ Գազայի կողմից մի հրթիռ է արձակվել:

Սպուտնիկ լրատվական գործակալությունը ևս հաղորդել է այդ մասին: 

Ալ-Հադաս հեռուստաընկերությունը հայտարարել է, որ Իսրայելի երկաթե գմբեթ հակահրթիռային համակարգին չի հաջողվել հայտնաբերել Գազայի գոտուց արձակված հրթիռը:

Հաղորդումների համաձայն, այդ հարձակման հետևանքով, Թել Ավիվի հյուսիսում, նվազագույնը յոթ մարդ է վիրավորվել :

Թել Ավիվի դեմ հարձակումը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ վերջին օրերի ընթացքում, Սիոնիստական ռեժիմի կործանիչները մի քանի անգամ հարձակում են իրականացրել Գազայի դեմ, որոնց հետևանքով նահատակվել ու վիրավորվել են մի քանի պաղեստինցիներ: