Մարտ 25, 2019 20:18 Asia/Tehran
  • Սիրիացիների բողոքի ցույցը օկուպացված Գոլանի  վերաբերյալ որոշման դեմ

Սիրիայի հյուսիսում գտնվող Հասաքե քաղաքի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչման վերաբերյալ Թրամփի որոշման դեմ:

ՍԱՆԱ-ի հաղորդման համաձայն, Հասաքեի բնակիչները, քաղաքի մի շարք պաշտոնյաների եւ պաշտոնատար անձանց հետ միասին, դատարանի շենքի առջև բողոքել են Թրամփի որոշման դեմ:

Հասաքայի բնակիչները նաեւ պահանջել են, որ բանակն ու  սիրիական մյուս ուժերը ազատագրեն երկրի օկուպացված տարածքները եւ միացնեն Սիրիային: Ցուցարարները Միջազգային կազմակերպություններին եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդին կոչ են արել դատապարտել Թրամփի այս որոշումը և թույլ չտալ, որ այն իրականացվի:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Թուիթերում արված գրառման մեջ նշել էր. «52 տարի անց եկել է ժամանակը, որպեսզի ԱՄՆ-ը ճանաչի Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի ինքնավարությունը»:

Այս հայտարարությունը բացասական արձագանք է գտել համաշխարհային և միջազգային շրջանակներում:

Պիտակ