Պաղեստինցիների «Վերադարձի իրավունք» երթի առաջին տարելիցը. Կարևորվել է Դիմադրությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i105894-Պաղեստինցիների_Վերադարձի_իրավունք_երթի_առաջին_տարելիցը._Կարևորվել_է_Դիմադրությունը
2018թ. մարտի 30-ին, սկսվել է պաղեստինցիների «Վերադարձի իրավունք» երթը և կայացել է բոլոր ուրբաթ օրերին:
(last modified 2026-04-25T14:25:32+00:00 )
Մարտ 30, 2019 07:49 Asia/Tehran
  • Պաղեստինցիների «Վերադարձի իրավունք» երթի առաջին տարելիցը. Կարևորվել է Դիմադրությունը

2018թ. մարտի 30-ին, սկսվել է պաղեստինցիների «Վերադարձի իրավունք» երթը և կայացել է բոլոր ուրբաթ օրերին:

«Վերադարձի իրավունք» երթը խորհրդանշում է պաղեստինցիները ինքնապաշտպանությունը Իսրայելի ռեժիմի դիմաց. Այն տարբերությամբ, որ շատ երկրներում ինքնապաշտպանությունը տեղի է ունենում ռազմական կարողությունների ամրապնդման շրջանակում, սակայն պաղեստինցիների մոտ դա տեղի է ունենում խաղաղ ցույցերի անցկացմամբ:

«Վերադարձի իրավունք» երթը վկայում է այն մասին, որ Պաղեստինի ժողովուրդը կարևորում է Իսրայելի նկատմամբ դիմադրությունը և համոզված է, որ Դիմադրությունը Իսրայելի ոճրագործությունների դիմաց պայքարի միակ ճանապարհն է: Անցած մեկ տարվա ընթացքում պաղեստինցիները պայքարել են իրենց երկրի, ժողովրդի ու կրոնի համար:

2017թ. դեկտեմբերին, Դոնալդ Թրամփը  անօրինական քայլի դիմելով, Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչեց և 2018թ. մայիսին ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ փոխադրեց: Հետևաբար «Վերադարձի իրավունք» երթը սկսվել է Թրամփի անօրինական որոշման դեմ ի նշան բողոքի և ընդգծում է, որ Երուսաղեմը պաղեստինյան տարածք է:

«Վերադարձի իրավունք» երթը կայանում է ի պաշտպանություն այն պաղեստինցիների, որոնք փախստական են դարձել: Նախքան 2011թ. արաբական աշխարհի իրադարձությունները, հինգ միլիոն պաղեստինցի փախստականներն աշխարհում փախտականների ամենամեծ  թիվն էին կազմում: ԱՄՆ-ն ու Իսրայելը մտադիր են կանխել պաղեստինցիների վերադարձն իրենց հայրենիք: «Վերադարձի իրավունք» երթն անցկացնելով, պաղեստինցիներն ընդգծում են իրենց հայրենիք վերադառնալու իրավունքը:

«Վերադարձի իրավունք» երթը նաև կայանոլւ է ի պաշտպանություն կրոնի: ԱՄՆ-ն ու Իսրայելը հատկապես Թրամփի իշխանության հասնելուց հետո, փորձում են վերացնել Երուսաղեմի իսլամական էությունը և հրեականացնել այդ տարածքը:

«Վերադարձի իրավունք» երթը միտված է նաև Երուսաղեմի ու պաղեստինցիների կրոնական ինքնության պաշտպանության:

Ուշագրավ կետն այն է, որ ամերիկյան «Դարի գործարք» նախագծերի երեք կարևոր գործոններն են՝ տարածքը, բնակչության փոխելը և հրեականացումը: Իրականում Վերադարձի երթի անցկացմամբ պաղեստինցիներն ընդդիմանում են «Դարի գործարք» ամերիկյան նախագծին:

Անցած մեկ տարում, Իսրայելը իր բանակայինների միջոցով բռնություն է կիրառել և հալածել է պաղեստինցիներին, որոնք ամեն ուրբաթ Գազայի արևելյան սահմանում խաղաղ ցույց էին անցկացնում: 

«Վերադարձի իրավունք» երթի ընթացքում մինչ օրս նահատակվել են ավելի քան 250 պաղեստինցիներ և շուրջ 30 հազարը վիրավորվել են: Գազայի առողջապահության նախարարության հաղորդման համաձայն, 250 նահատակների մեջ կան՝ շուրջ 50 երեխաներ, վեց կանայք ու մի տարեց, իսկ վիրավորների մեջ կան ավելի քան երեք հազար երեխաներ:

Պաղեստինցի պաշտոնատարները հայտարարել են, որ «Վերադարձի իրավունք» երթի առաջին տարվա վերջին ուրբաթ օրվա միջոցառմանը կմասնակցեն հարյուր հազարավոր պաղեստինցիներ: Այսօր՝ մարտին 29-ին, ցույց անցկացնելով, պաղեստինցիները կարևորել են Իսրայելի ոճրագործությունների դիմաց Դիմադրության միջոցով ինքնապաշտպանությունը: