Սաուդյան Արաբիայի բանտերում իրականացվող խոշտանգումների հետ կապված փաստաթղթեր են բացահայտվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i105940-Սաուդյան_Արաբիայի_բանտերում_իրականացվող_խոշտանգումների_հետ_կապված_փաստաթղթեր_են_բացահայտվել
Guardian թերթը տեղեկացրել է,որ իր ձեռքի տակ ունի գաղտնի զեկույց՝ Սաուդյան Արաբիայում քաղբանտարկյալների խոշտանգման սարսափելի վիճակի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2019 13:53 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիայի բանտերում իրականացվող  խոշտանգումների հետ կապված փաստաթղթեր են բացահայտվել

Guardian թերթը տեղեկացրել է,որ իր ձեռքի տակ ունի գաղտնի զեկույց՝ Սաուդյան Արաբիայում քաղբանտարկյալների խոշտանգման սարսափելի վիճակի մասին:

Guardian-ը գրել է.«Այս զեկույցը պատրաստվել  է սաուդցի այլախոհ լրագրող Ջամալ Խաշողջիի սպանությունից հետո,   միջազգային ճնշումների արդյունքում Սաուդյան թագավոր Սալման Բին Աբդոլազիզի հրամանով: Զեկույցում անդրադարձ է կատարվել Սաուդյան արքայազն-գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանի հրամանով ձերբակալված տասնյակ քաղբանտարկյալների ֆիզիկական ծանր վիճակին»:

Զեկույցում առաջարկներ են ներկայացվել Սաուդյան թագավորին,որոնցից են քաղբանտարկյալներին ներում շնորհելը կամ ֆիզիկական խնդիրներ ունեցող բանտարկյալների անհապաղ ազատ արձակումը:

Ըստ հիշյալ զեկույցի՝ Սաուդյան թագավորը հրամայել է հետաքննություն անցկացնել Բին Սալմանի կարգադրությամբ ավելի քան 200 հոգու,այդ թվում տասնյակ կանանց ձերբակալման եղանակի կապակցությամբ:

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է հաղորդագրություն,որում Արաբիայի ռեժիմին կոչ է արել բացատրություններ տալ այդ երկրում մարդու իրավունքների իրավիճակի մասին: