THAAD հրթիռային համակարգի տեղակայումը օկուպացված Պաղեստինում
Սիոնիստական բանակը հայտարարել է, որ THAAD հրթիռային համակարգը տեղակայված է օկուպացված Պաղեստինում:
Իսրայելի բանակը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի համագործակցել Միացյալ Նահանգների հետ օպերատիվ հնարավորություններն ապահովելու, օկուպացված Պաղեստինի երկնքի պաշտպանության համար:
ԱՄՆ բանակը 2019 թվականի մարտի սկզբին օկուպացված տարածքների հարավային հատվածում առաջադեմ հակահրթիռային պաշտպանության համակարգեր է տեղակայել: Պաշտպանական համակարգի տեղակայման նպատակն է շարունակել ԱՄՆ-ի հանձնառությունը Իսրայելի տարածաշրջանային անվտանգության պահպանման համար:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ-ի այս քայլը գնահատել է, որպես Վաշինգտոնի կողմից Իսրայելի նկատմամբ հանձնառության նշան:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է աջակցել Թել Ավիվին`անտեսելով սիոնիստական վարչակարգի կողմից պաղեստինցիների դեմ իրականացվող հանցագործությունները: