Սիրիայում հարձակում է իրականացվել ամերիկյան կոալիցիայի զինվորականների վրա. Կա մեկ սպանված
Սիրիայի Ալ Հասաքա նահանգում, հարձակում է տեղի ունեցել ամերիկյան կոալիցիայի զինվորականների վրա: Հարձակման հետևանքով սպանվել է մեկ մարդ, ևս երեքը վիրավորվել են:
Սիրիական լրատվական աղբյուրների համաձայն, երեկ կեսօրին, ամերիկյան կոալիցիայի զինվորականներին տեղափոխող մեքենայում իրականցված ռմբադրության հետևանքով, այն պայթել է և վարորդը զոհվել է է: Դեպքը տեղի է ունեցել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ալ Հասաքա նահանգի Ալ Շադադ քաղաքի արվարձաններից մեկում:Դեպքի մանրամասները չեն հաղորդվել:ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները, 2014թ օգոսոտսից, ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դեմ պայքարելու ատրվակով, առանց Սիրիայի օրինական կառավարության հետ համադրման և ՄԱԿ-ի շրջանակներից դուրս, ձևավորել են միջազգային կոլալիցիա և Սիրիայում պատերազմ են սկսել, որի արդյունքում զոհվել են բազմաթիվ անմեղ քաղաքացիներ: