Հորդանանցիները վառել են Սիոնիստական ռեժիմի դրոշը
Հորդանանցի աղոթարարները բողոքի ակցիա են անցկացրել Ալ-Քերաք պատմական քաղաքի քաղաքապետի կողմից իսրայելցի զբոսաշրջիկներին ուղջունելու քայլի դեմ և վառել են Սիոնիստական ռեժիմի դրոշը:
Հորդանանի Ալ-Քերաք քաղաքի ժողովուրդը դատապարտել է քաղաքապետի քայլը և Իսրայելի օկուպացիոն ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորումը ամոթալի է համարել:
Ցուցարարները հայտարարել են, որ Իսրայելը օկուպացրել է պաղեստինցիների տարածքները, պղծում է նրանց սրբությունները և մուսուլմանների թշնամին է:
Հորդանանի ժողովուրդը շարունակում է աջակցել Պաղեստինի ժողովրդի դիմադրությունը եւ նրանց պայքարը՝ Ղոդս մայրաքաղաքով անկախ Պաղեստինի պետություն ստեղծելու ջանքերը:
Հորդանանի ժողովուրդը միշտ դեմ է եղել այդ երկրի հարաբերությունների կարգավորմանը Սիոնիստական ռեժիմի հետ և մինչ այժմ ցույցեր անցկացնելով, հորդանանցիները բազմիցս կոչ են արել լիովին հրաժարվել Ղոդսի օկուպացիոն վարչակարգի հետ հարաբերություններից: