Հորդանանցիները վառել են Սիոնիստական ռեժիմի դրոշը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i107010-Հորդանանցիները_վառել_են_Սիոնիստական_ռեժիմի_դրոշը
Հորդանանցի աղոթարարները բողոքի ակցիա են անցկացրել Ալ-Քերաք պատմական քաղաքի քաղաքապետի կողմից իսրայելցի զբոսաշրջիկներին ուղջունելու քայլի դեմ և վառել են Սիոնիստական ռեժիմի դրոշը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 04, 2019 14:01 Asia/Tehran
  • Հորդանանցիները վառել են Սիոնիստական ռեժիմի դրոշը

Հորդանանցի աղոթարարները բողոքի ակցիա են անցկացրել Ալ-Քերաք պատմական քաղաքի քաղաքապետի կողմից իսրայելցի զբոսաշրջիկներին ուղջունելու քայլի դեմ և վառել են Սիոնիստական ռեժիմի դրոշը:

Հորդանանի Ալ-Քերաք քաղաքի ժողովուրդը դատապարտել է քաղաքապետի քայլը և Իսրայելի օկուպացիոն ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորումը ամոթալի է  համարել: 

Ցուցարարները հայտարարել են, որ Իսրայելը օկուպացրել է պաղեստինցիների տարածքները, պղծում է նրանց սրբությունները և մուսուլմանների թշնամին է:

Հորդանանի ժողովուրդը շարունակում է աջակցել Պաղեստինի ժողովրդի դիմադրությունը եւ նրանց պայքարը՝  Ղոդս մայրաքաղաքով անկախ Պաղեստինի պետություն ստեղծելու ջանքերը:

Հորդանանի ժողովուրդը միշտ դեմ է եղել այդ երկրի հարաբերությունների կարգավորմանը Սիոնիստական ռեժիմի հետ և մինչ այժմ  ցույցեր անցկացնելով, հորդանանցիները բազմիցս կոչ են արել լիովին հրաժարվել Ղոդսի օկուպացիոն վարչակարգի հետ հարաբերություններից: