Լիբիայում եգիպտացի բանակայինների ներկայությունը Խալիֆա Հաֆթարին օգնություն ցուցաբերելու համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i107299-Լիբիայում_եգիպտացի_բանակայինների_ներկայությունը_Խալիֆա_Հաֆթարին_օգնություն_ցուցաբերելու_համար
Լիբիայի լրատվական որոշ աղբյուրներ հայտարարել են, որ Լիբիայի ազգային բանակի ուժերին միացել են մի շարք եգիպտացի զորայիններ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 12, 2019 18:47 Asia/Tehran
  • Լիբիայում եգիպտացի բանակայինների ներկայությունը Խալիֆա Հաֆթարին օգնություն ցուցաբերելու համար

Լիբիայի լրատվական որոշ աղբյուրներ հայտարարել են, որ Լիբիայի ազգային բանակի ուժերին միացել են մի շարք եգիպտացի զորայիններ:

Լիբիայի ազգային միասնություն կառավարության վարչապետ Ֆայեզ Ալ-Սերաջին հարող մի շարք ռազմական աղբյուրներ հայտարարել են, որ Տրիպոլիի դեմ հարձակման ընթացքում մի խումբ եգիպտացի բանակայիններ են միացել ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարի ուժերին:

Տրիպոլիի դեմ հարձակումներն սկսվելուց ի վեր, անցած շաբաթ, երկրորդ անգամ Խալիֆա Հաֆթարը Եգիպտոս է այցելել և հանդիպում ու զրույց է ունեցել նախագահ Աբդոլֆաթահ Ալ-Սիսիի հետ:

Ապրիլի 4-ին, Խալիֆա Հաֆթարն սկսել է Տրիպոլիի դեմ հարձակումը, որոնց ընթացքում մինչ օրս սպանվել է 454 մարդ և 2154 ուրիշներ վիրավորվել են: ԱՄՆ-ն ու նրա հետ դաշնակից մի շարք արաբական պետություններ կանաչ ազդանշան են ցույց տվել Հաֆթարին իր հարձակումները շարունակելու համար: