Եմենական ԱԹՍ-երի գործողությունների հետևանքով, հրդեհ է բռնկվել Արաբիայի նավթամուղի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i107359-Եմենական_ԱԹՍ_երի_գործողությունների_հետևանքով_հրդեհ_է_բռնկվել_Արաբիայի_նավթամուղի_վրա
Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարը հայտարարել է.«Կարմիր ծովի ափին, Ալ-Շարղիեի տարածքից Յանբո ձգվող նավթամուղը հայտնվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման թիրախում»:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մայիս 14, 2019 13:08 Asia/Tehran

Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարը հայտարարել է.«Կարմիր ծովի ափին, Ալ-Շարղիեի տարածքից Յանբո ձգվող նավթամուղը հայտնվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման թիրախում»:

Ալ-Ջազիրա հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Խալեդ Ալ Ֆալեհը երեքշաբթի օրը հայտնել է, որ  Կարմիր ծովի ափին գտնվող  Ալ-Շարղիեի և Յանբոյի տարածքների  միջև ձգվող նավթամուղի աշխատանքը դադարեցվել է՝ այն վերանորոգելու նպատակով:

Հղում անելով անվտանգության մի աղբյուրի, Սաուդյան Արաբիայի լրատվական գործակալությունը հաստատել է, որ Արաբիայի Aramco պետական նավթային ընկերությանը կապված երկու նավթային պոմպակայաններ, հարձակման են ենթարկվել:

Արաբիայի էներգետիկայի նախարարը, հաստատելով այդ լուրը, հայտարարել է, որ տարածքի հրդեհը մարվել է:

Ավելի վաղ, «Ալ-Մասիրա» հեռուստաալիքը հաղորդել էր, որ յոթ եմենական անօդաչու թռչող սարքեր հարձակվել են Սաուդյան Արաբիայի տնտեսական ու նավթային թիրախների վրա: