Իրաքը հատուցում է պահանջում ԱՄՆ-ից ու Սիոնիստական ռեժիմից
Իրաքի խորհրդարանը պատրաստվում է օրենք վավերացնել, որն ԱՄՆ-ից ու Սիոնիստական ռեժիմից հատուցում է պահանջելու արգելված զենքերի օգտագործման համար:
ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, կիրակի օրը, Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռամի Ալ-Սաքինին նշել է, որ այդ օրենքը կարևորում է հանձնախմբի ստեղծելը՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների, այդ թվում՝ Սիոնիստական ռեժիմի սանձազերծած պատերազմներից, հատկապես 1981 և 1991 թվականների պատերազմներից, Սիոնիստական ռեժիմի կողմից Իրաքի միջուկային օբյեկտների ռմբակոծությունից և 2003թ. Իրաքի բռնազավթումից տուժած իրաքցիներին հատուցում վճարելու հարցին հետևելու համար:
Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամը նշել է, որ այդ օրենքի նախատեքստն Իրաքի վարչապետին ու արտգործնախարարին պարտավորեցնում է ԱՄՆ-ից ու նրա դաշնակիցներից հատուցում պահանջել սանձազերծած պատերազմների կապակցությամբ:
2011թ. պատկանող Իրաքի առողջապահության նախարարության պաշտոնական զեկույցի համաձայն, Իրաքում ապրում են ավելի քան 20270 քաղցկեղով տառապող հիվանդներ և Իրաքում քաղցկեղային հինդությունների չտարածման պատճառը Իրաքում 25 տարուց ավելին շարունակվող ավերիչ պատերասններն են: