Իսրայելի բանտերում գտնվող ծոմապահ պաղեստինցի կանանց վիճակը ծանր է
Պաղեստինյան լրատվամիջոցները հաղորդել են, որ Սիոնիստական ռեժիմի բանտերում պահվող ծոմապահ կանանց համար առկա են ծոմ պահելու սահմանափակումներ, և նրանք գտնվում են շատ ծանր պայմաններում:
Ազատագրված բանտարկյալներից Սուզան Ալյավին հայտարարել է, որ բանտերում կանանց համար շատ դժվար է ծոմ պահել:
Նա հավելել է. «Սիոնիստնեը խոչընդոտում են բանտարկված պաղեստինցի կանանց երեկոյան աղոթքին ու ընթրիքն ըդնունելուն և ցերեկը նրանք հայտնվում են շատ ծանր հոգեվիճակում»:
Նա հավելել է. «Պաղեստինցի բանտարկված կանայք երկար ժամանակ չեն հանդիպել իրենց զավակներին և ցանկանում են տեսնել նրանց: Սակայն նրանց համար նման հնարավորություն չի ստեղծվում»:
Ներկա դրությամբ, Իսրայելի բանտերում պահվում են 5700 բանտարկյալներ, որոնցից 250-ը երեխաներ են, իսկ 47-ը՝ կանայք: