Եմենն ԱԹՍ-ներով գրոհել է Ջեյզանի օդանավակայանում գտնվող սաուդյան կործանիչների վրա
Եմենի բանակի և ժողովրդական կոմիտեները «Ղասեֆ-K2» ինքնաթիռով գրոհել են Սաուդյան Արաբիայի հարավ-արևմուտքում գտնվող Ջեյզանի օդանավակայանում տեղակայված կործանիչների վրա:
Վկայակոչելով եմենական տեղյակ մի աղբյուրի, Ալ-Մայադին հեռուստաընկերությունը հաղորդել է, որ հարձակումը տեղի է ունեցել բարձր ճշգրտությամբ:
Ի դեպ, նշելով, որ սաուդյան բոլոր օդանավակայանները եմենական ԱԹՍ-ների թիրախում են գտնվում, Անսարալլահ շարժման խոսնակ՝ Ազիզ Ռաշեդն ասել է.«Այսօրվա հարձակումը տեղի է ունեցել ի պատասխան անցած ուրբաթ օրը, եմենի Թաեզ նահանգի Մավիե քաղաքի վառելիքի լցակայանի դեմ սաուդյան կործանիչների իրականացրած հարձակման»:
Ուրբաթ օրը, Թաեզ նահանգում սաուդցի ոտնձգիչների իրականացրած հարձակման հետևանքով սպանվել են իննը խաղաղ բնակիչներ, այդ թվում մի քանի երեխաներ: Մի քանի ուրիշներ ևս վիրավորվել են: