Պաղեստինի բռնագրավված տարածքներից արտագագաղթի ծավալները ավելացել են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i107973-Պաղեստինի_բռնագրավված_տարածքներից_արտագագաղթի_ծավալները_ավելացել_են
Սիոնիստական լրատվամիջոցները հաղորդել են, որ Պաղեստինի բռնագրավված տարածքներից արտագագաղթի ծավալներն ավելացել են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 02, 2019 07:30 Asia/Tehran
  • Պաղեստինի բռնագրավված տարածքներից արտագագաղթի ծավալները  ավելացել են

Սիոնիստական լրատվամիջոցները հաղորդել են, որ Պաղեստինի բռնագրավված տարածքներից արտագագաղթի ծավալներն ավելացել են:

Հա-Արեց լրատվական գործակալության հաղորդման համաձայն, «Իսրայելից սիոնիստ ավանաբնակների արտագաղթը» թեմայով զեկույցում, Իսրայելի տնտեսական հարցերի փորձագետ Դան Բեն Դեյվիդը նշել է, որ Իսրայել եկող յուրաքանչյուր մեկ համալսարանական անձի դիմաց, չորս հոգի արտագաղթում է»:

Իսրայելի վիճակագրական կենտրոնը 2017թ. օգոստոսին անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի հասարակության առջև  անվտանգության, տնտեսական ու հասարակական մասշտաբներով ծառացած մարտահրավերներին, հայտարարել է, որ Պաղեստինի բռնագրավված տարածքներից արտագաղթը կրկնապատկվել է :

Տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի ռազմատենչ հայտարարությունները, հրեաներին տրված սուտ խոստումները և պաղեստինյան դիմադրության խմբավորումներից շարունակ պարտվելը, Պաղեստինի բռնագրավված տարածքներից սիոնիստների արտագաղթման պատճառներն են հայտարարվել: