Սիոնիստական ավաններում կառուցվել են ապաստարաններ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i108024-Սիոնիստական_ավաններում_կառուցվել_են_ապաստարաններ
Ապագա պատերազմում բռնագրաված տարածքների վրա հրթիռային ծանր հարձակումների կապակցությամբ Դիմադրության սպառնալիքների հետևանքով, սիոնիստական որոշ ավաններում քաղաքապետարանը ապաստաններ է կառուցել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 03, 2019 14:46 Asia/Tehran
  • Սիոնիստական ավաններում կառուցվել են ապաստարաններ

Ապագա պատերազմում բռնագրաված տարածքների վրա հրթիռային ծանր հարձակումների կապակցությամբ Դիմադրության սպառնալիքների հետևանքով, սիոնիստական որոշ ավաններում քաղաքապետարանը ապաստաններ է կառուցել:

Սիոնիստական  Քան կայքը հաղորդել է,որ վերջերս տեղի ունեցած բախումների ընթացքում, երբ  Դիմադրության ուժերը հրթիռային հարձակման ենթարկեցին սիոնիստական ավանները, սիոնիստական ռեժիմի քաղաքապետարանները ,այդ թվում Ասղալանի քաղաքապետարանը քաղաքային շրջաններում ձեռնամուխ եղան ապաստարանների ստեղծման: 

Պաղեստինի Իսլամական Ջիհադ շարժման գլխավոր քարտուղար Զիադ Նոխալեն ընդգծել է.«Եթե Իսրայելը նոր պատերազմ սկսի , Դիմադրության հրթիռները կհասնեն Իսրայելի բոլոր քաղաքներ»:

Գազայում ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Յահյա Ալ-Սանվարն ավելի վաղ հայտարարել էր,որ 2012 թվականի պատերազմում Ղեսամի ուժերը 17 հրթիռով թիրախ դարձրին Թելավիվը, 2014 թվականի պատերազմում 107 հրթիռով հարձակվեցին սիոնիստների վրա, իսկ ապագա պատերազմում հրթիռների թիվը կավելանա: