Սուդանի ցուցարարները զգուշացրել են Արաբիային ու Էմիրություններին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i108073-Սուդանի_ցուցարարները_զգուշացրել_են_Արաբիային_ու_Էմիրություններին
Սուդանի ցուցարարները զգուշացրել են մի շարք արաբական երկրների, այդ թվում՝ Արաբիային ու ԱՄԷ-ին՝ այդ երկրի ներքին գործերին միջամտելու կապակցությամբ:
(last modified 2026-02-21T14:59:08+00:00 )
Հունիս 05, 2019 12:22 Asia/Tehran
  • Սուդանի ցուցարարները զգուշացրել են Արաբիային ու Էմիրություններին

Սուդանի ցուցարարները զգուշացրել են մի շարք արաբական երկրների, այդ թվում՝ Արաբիային ու ԱՄԷ-ին՝ այդ երկրի ներքին գործերին միջամտելու կապակցությամբ:

«Սուդանի ժողովրդավարական պաշտպանների» խումբը, ովքեր բողոքում են այդ երկրի կառավարության դեմ, հրապարակել է մի բանաձև, որում Էմիրություններին, Սաուդյան Արաբիային ու Եգիպտոսին կոչ է արել հրաժարվել Սուդանի անցումային ռազմական խորհրդին աջակցություն ցուցաբերելուց:

Ցուցարարները նշել են, որ այդ երեք երկրների կողմից Սուդանի անցումային ռազմական խորհրդին ցուցաբերած աջակցությունը հակասում է այս երկրի քաղաքացիների ցանկությանը և վերջիններին կոչ են արել չմիջամտել Սուդանի ներքին հարցերին:

Սուդանում տեղի ունեցած ցույցերի ժամանակ, ցուցարարներին ճնշելու հետևանքով, մինչ այժմ զոհվել է 60 մարդ: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, զոհերի թիվն ավելի մեծ է:

Ցուցարարները պահանջում են իշխանության խաղաղ անցում քաղաքացիական խորհդրին և ժողովրդավարական կառավարության ձևավորում: