Ռադիոկտիվ նյութերի արտահոսք Իսրայելի Դիմոնա ատոմակայանում
Դիմոնա շրջանում գտնվող Սիոնիստական ռեժիմի ատոմակայանի ղեկավարությունը հայտարարել է, որ վերջին տարիներին այդ կայանից տեղի է ունեցել ռադիոակտիվ նյութերի արտահոսք:
Դիմոնա ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսքի վերաբերյալ տեղեկատվությունը տարածվեց այն բանից հետո, երբ ատոմակայանի աշխատակիցներից Ֆարիդի Թավիլը դիմեց դատարան՝ քաղցկեղի պատճառով իրեն հասցված վնասը փոխհատուցելու համար:
Սիոնիստական ռեժիմի ռադիոն հաղորդել է, որ Դիմոնա ատոմակայանի ղեկավարությունը այս բողոքից հետո հայտարարել է, որ կենտրունում տեղի է ունեցել ռադիոակտիվ նյութերի արտահոսք:
Սիոնիստական ռեժիմը Դիմոնա ատոմակայանի կառուցումը սկսել է1958 թվականից, Ֆրանսիայի աջակցությամբ և 1963թ գործարկել է այն:
Ատոմակայանների աշխատանքի տևողությունը կազմում է40 տարի: Դիմոնայի աշխատանքի ժամկետն ավարտվել է 2003թ. և դրա աշխատանքը պետք է կանգնեցվեր այն ժամանակ: Սակայն Սիոնիստական ռեժիմը, տարբեր պատճառներով, հետաձգում է ատոմակայանի աշխատանքի դադարեցումը: