Լիբիայում հազար մարդ է զոհվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i109129-Լիբիայում_հազար_մարդ_է_զոհվել
Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ սույն թվականի ապրիլից մինչ օրս, Լիբիայում զոհվել է շուրջ հազար մարդ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 05, 2019 17:58 Asia/Tehran
  • Լիբիայում հազար մարդ է զոհվել

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ սույն թվականի ապրիլից մինչ օրս, Լիբիայում զոհվել է շուրջ հազար մարդ:

Միգրացիայի միջազգային կազմակերպության զեկույցում ասված է, որ ապրիլ ամսից Տրիպոլիի դեմ գեներալ Խալիֆա Հաֆթարին աջակցող ուժերի հարձակումներն սկսվելուց ի վեր, զոհվել է շուրջ հազար մարդ:

Կազմակերպությունը նշել է, որ վերջերս Լիբաիայի արևելքում միգրանտների կենտրոնի դեմ իրականացված ավիահարձակման զոհերի թիվը հասել է 53-ի:

Խալիֆա Հաֆթարի ուժերը հովանավորվում են Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Արաբական միացյալ Էմիրությունների և որոշ արևմտյան երկրների կողմից: