Եթովպիացի հրյաները հակառասիստական ցույցեր են անցկացնում Սիոնիստական ռեժիմի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i109241-Եթովպիացի_հրյաները_հակառասիստական_ցույցեր_են_անցկացնում_Սիոնիստական_ռեժիմի_դեմ
Իսրայելում արդեն մի քանի օր շարունակվում են եթովպիական համայնքի բողոքի ցույցերն ընդդեմ ռասիզմի և ոստիկանության բռնության: Ցույցերը սկսվեցին այն բանից հետո, երբ ոստիկանության աշխատակցի կողմից սպանվեց 19-ամյա Սողոմոն Թեքան։
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Հուլիս 09, 2019 07:32 Asia/Tehran
  • Եթովպիացի հրյաները հակառասիստական ցույցեր են անցկացնում Սիոնիստական ռեժիմի դեմ

Իսրայելում արդեն մի քանի օր շարունակվում են եթովպիական համայնքի բողոքի ցույցերն ընդդեմ ռասիզմի և ոստիկանության բռնության: Ցույցերը սկսվեցին այն բանից հետո, երբ ոստիկանության աշխատակցի կողմից սպանվեց 19-ամյա Սողոմոն Թեքան։

Հազարավոր հրեյաներ բողոքի ցույցեր են անցկացրել  Թել Ավիվ, Հայֆա, Աշդուդ և Աշքելոն քաղաքներում: 

Եթովպիացի ցուցարարները պաստառներ էին կրում, որոնց վրա գրված էր՝ «Մենք չենք ուզում ռասիզմի ու սիոնիստ ոստիկանների հաջորդ զոհը լինել»: Եթովպիացի բողոքարարները պահանջում էին ապահովել իրենց կրթության իրավունքը, հարգել իրենց արժանապատվությունն ու արդար վերաբերմունք դրսևորել իրենց նկատմամբ:

Հաղորդման համաձայն, բռնագրավված տարածքների մյուս քաղաքներում ևս բողոքի ակցիաներ են տեղի ունեցել: Ցույցերի ընթացքում, ոստիկանությունը ձերբակալել է մի քանի հոգու:

Եթովպիացի հրեաները Սիոնիստական ռեժիմի կեղծ խոստումներով են այդ տարածք տեղափոխվել: Նրանք ապրում են աղքատության ,եջ և Իսրայելում երրորդ կարգի քաղաքացիներ են համարվում:

Ոչ-պաշտոնական տվյալների համաձայն, բռնագրավված Պաղեստինում ապրում են 125-135 հազար եթովպիացի հրեաներ: