Սիոնիստ դիվանագետները ողջ աշխարհում գործադուլ են հայտարարելու
https://parstoday.ir/hy/news/west_asia-i109676-Սիոնիստ_դիվանագետները_ողջ_աշխարհում_գործադուլ_են_հայտարարելու
Ողջ աշխարհում Սիոնիստական ռեժիմի տասնյակ դիվանագետներ սպառնացել են, որ ռեժիմի ԱԳ նախարարությունում տիրող ֆինանսական ճգնաժամի պատճառով գործադուլ հայտարարելու շրջանակում, կփակեն ռեժիմի դիվանագիտական գրասենյակներն ու ներկայացուցչությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2019 15:01 Asia/Tehran
  • Սիոնիստ դիվանագետները ողջ աշխարհում գործադուլ են հայտարարելու

Ողջ աշխարհում Սիոնիստական ռեժիմի տասնյակ դիվանագետներ սպառնացել են, որ ռեժիմի ԱԳ նախարարությունում տիրող ֆինանսական ճգնաժամի պատճառով գործադուլ հայտարարելու շրջանակում, կփակեն ռեժիմի դիվանագիտական գրասենյակներն ու ներկայացուցչությունները:

Սիոնիստական ռեժիմի ԱԳ նախարարության աշխատակիցների արհմիությունն այսօր հայտարարել է.«Այդ որոշումն ընդունվել է  ի նշան բողոքի Իսրայելի ԱԳ նախարարության դիրքի թուլացման, աշխարհի բոլոր կետերում իսրայելական պատվիրակությունների օպերատիվ բյուջեի նվազման և տարբեր շրջաններում Սիոնիստական ռեժիմի դիվանագիտական ներկայացուցիչների իրավունքների խախտման դեմ»:

Սիոնիստական ռեժիմի ԱԳ նախարարության աշխատակիցների  արհմիությունը հայտարարել է.«Իսրայելական դիվանագիտական պատվիրակություններն առաջիկա օրերին գործադուլ են հայտարարելու ի նշան բողոքի այդ նախարարության նկատմամբ իրենց կառավարության վարած քաղաքականության դեմ»:

Սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցներն արդեն երկու ամիս առաջվանից տեղեկացրել էին ռեժիմի ԱԳ նախարարությունում քաղաքական աշխատանքների դադարեցման մասին: