Դամասկոսը ջանքեր է գործադրում Սիրիայի դեմ Արևմուտքի պատժամիջոցները չեզոքացնելու ուղղությամբ
Սիրիայի վարչապետը հայտնել է, որ Դամասկոսը ջանքեր է գործադրում այդ երկրի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու Արևմուտքի թշնամական նախագիծը տապալելու ուղղությամբ:
Սիրիայի լրատվական գործակալություն ՍԱՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Սիրիայի վարչապետ Էմադ Խամիսն արևմտյան երկրների կողմից այդ երկրի կառավարության ու ժողովրդի դեմ պատժամիջոցների կիրառումը թշնամական ու ոտնձգողական քայլ բնութագրելով, ասել է.«Դամասկոսը կդիմակայի ԱՄՆ-ի ու արևմտյան երկրների տնտեսական միակողմանի ու դաժան ճնշումներին»:
Որոշ ժամանակ առաջ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ասել է.«Սիրիայի դեմ պատերազմը նոր տեսք է ստացել, որի հիմքը շրջափակումն ու տնտեսական պատերազմն է»:
Այդ շրջափակումներն ամենաշատ ազդեցությունն են թողել Սիրիայի սովորական քաղաքացիների վրա: Սիրիայում արդեն երկար տարիներ պատերազմ ու անապահովություն է տիրում և ոչնչացել են երկրի ենթակառուցվածքները: