Դամասկոսը ջանքեր է գործադրում Սիրիայի դեմ Արևմուտքի պատժամիջոցները չեզոքացնելու ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i110128-Դամասկոսը_ջանքեր_է_գործադրում_Սիրիայի_դեմ_Արևմուտքի_պատժամիջոցները_չեզոքացնելու_ուղղությամբ
Սիրիայի վարչապետը հայտնել է, որ Դամասկոսը ջանքեր է գործադրում այդ երկրի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու Արևմուտքի թշնամական նախագիծը տապալելու ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2019 15:18 Asia/Tehran
  • Դամասկոսը ջանքեր է գործադրում Սիրիայի դեմ Արևմուտքի պատժամիջոցները չեզոքացնելու ուղղությամբ

Սիրիայի վարչապետը հայտնել է, որ Դամասկոսը ջանքեր է գործադրում այդ երկրի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու Արևմուտքի թշնամական նախագիծը տապալելու ուղղությամբ:

Սիրիայի լրատվական գործակալություն ՍԱՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Սիրիայի վարչապետ Էմադ Խամիսն արևմտյան երկրների կողմից  այդ երկրի կառավարության ու ժողովրդի դեմ  պատժամիջոցների կիրառումը թշնամական ու ոտնձգողական  քայլ բնութագրելով, ասել է.«Դամասկոսը կդիմակայի ԱՄՆ-ի ու արևմտյան երկրների տնտեսական միակողմանի ու դաժան ճնշումներին»:

Որոշ ժամանակ առաջ, Սիրիայի  նախագահ Բաշար Ասադն ասել է.«Սիրիայի դեմ պատերազմը նոր տեսք է ստացել, որի հիմքը շրջափակումն ու տնտեսական պատերազմն է»:

Այդ շրջափակումներն ամենաշատ ազդեցությունն են թողել Սիրիայի սովորական քաղաքացիների վրա: Սիրիայում արդեն երկար տարիներ պատերազմ ու անապահովություն է տիրում և ոչնչացել են երկրի ենթակառուցվածքները: