Արաբական Միացյալ Էմիրությունները կոչ է արել երկխոսություն սկսել Եմենի հարցով
Օգոստոս 10, 2019 19:07 Asia/Tehran
Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳ նախարարը կոչ է արել երկխոսություն սկսել Ադենում լարվածությանը վերջ դնելու և Եմենի հարավում անվտանգություն հաստատելու համար:
Եմենի հարավում գտնվող Ադենում Արաբիայի ու Էմիությունների ուժերի միջև ծագած տարաձայնության սրման հետևանքով, ԱՄԷ-ի ԱԳ նախարարը Աբդուլլահ Բին Զայեդ Ալե-Նահյանը շաբաթ օրը Եմենի հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պատվիրակ Մարթին Գրիֆիթին կոչ է արել մի ելք գտնել Ադենում բախումներին վերջ դնելու համար:
Սաուդյան Արաբիայի և Էմիրությունների ռազմական կոալիցիան ավելի քան չորս տարի Եմենում պատերազմ սանձազերծելուց ու արյունահեղությունից հետո, այս օրերին Եմենի հարավում վերածվել է պրոքսի բախումների ու սպանության:
Պիտակ