Սիոնիստական ռեժիմը հարձակվել է Իրաքի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i110759-Սիոնիստական_ռեժիմը_հարձակվել_է_Իրաքի_վրա
Չնայած Իսրայելի ռեժիմի լռությանը, ԱՄՆ պաշտոնյաները խոստովանել են, որ ռեժիմի բանակի օդուժի կործանիչները վերջին օրերին մի քանի անգամ հարձակում են իրականացրել Իրաքի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 23, 2019 12:00 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը հարձակվել է Իրաքի վրա

Չնայած Իսրայելի ռեժիմի լռությանը, ԱՄՆ պաշտոնյաները խոստովանել են, որ ռեժիմի բանակի օդուժի կործանիչները վերջին օրերին մի քանի անգամ հարձակում են իրականացրել Իրաքի դեմ:

Հինգշաբթի օրը, ԱՄՆ երկու բարձրաստիճան պաշտոնյաներ, New York Times- ին հայտնել են, որ վերջին օրերին Իսրայելը մի քանի անգամ հարձակվել է Իրաքում զենքի ու զինամթերքի պահեստների վրա: 

Վկայակոչելով Արևմտյան Ասիայում անվտանգության մի պաշտոնյաի,  New York Times-ը հաղորդել է, որ հուլիսի 19-ին Իսրայելը հարձակվել է Իրաքի հյուսիսում մի  ռազմակայանի վրա:

Երեքշաբթի երեկոյան իրաքյան ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ Իրաքի հյուսիսային Սալահ ալ-Դին նահանգի Բալադ ավիաբազայում գտնվող Հաշդ ալ-Շաաբ խմբի զինամթերքի պահեստում տեղի է ունեցել պայթյուն և բռնկվել է հրդեհ: