«Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակրգը տեղադրվել է սիոնիստական բնակավայրերում
Վախենալով Գազայի հատվածում դիմադրության խմբերի կողմից հրթիռային հարվածներից, Սիոնիստական բանակը «երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը տեղակայել է օկուպացված Պաղեստինի հարավում:
Սիոնիստական ռեժիմը մտահոգ է Գազայի դիմադրության ուժերի կողմից պատասխան գործողությունների հավանականության կապակցությամբ, ուստի ստիպված է եղել «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը տեղակայել օկուպացված Պաղեստինի Աշդոդի շրջանի սիոնիստական բնակավայրում:
Պաղեստինի դիմադրության խմբավորումները վերջերս կոչ են արել ակտիվացնել ժողովրդական գործողությունները, հատկապես՝ Գազայի սահմաններին վերադառնալու լայնամասշտաբ ցույցերը, այն պայմաններում, երբ Սիոնիստական ռեժիմը չի կատարում Գազայի հատվածի վերաբերյալ իր խոստումները:
Ուրբաթ օրը, Ռամալլահ նահանգի Դոլաֆ քաղաքում ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով , սպանվել է մի սիոնիստ կին, ևս երկուսը վիրավորվել են:
Ռումբի պայթյունից հետո և պաղեստինյան խմբերի գործողությունների վախից, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոչ է արել անհապաղ հանդիպում անցկացնելՍիոնիստական ռեժիմի անվտանգության աշխատակիցների հետ: