Սիոնիստական ռեժիմը, բռնագրավված տարածքներում, հյուսիսից հարավ կտեղակայի «Երկաթե գմբեթ» համակարգը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i110876-Սիոնիստական_ռեժիմը_բռնագրավված_տարածքներում_հյուսիսից_հարավ_կտեղակայի_Երկաթե_գմբեթ_համակարգը
Սիոնիստական ռեժիմի բանակը, վախենալով Գազայի հատվածից Դիմադրության խմբերի հավանական հարձակումներից, իր «Երկաթե գմբեթ» համակարգը տեղակայելու է բռնագրավված տարածքների հյուսիսից հարավ երկայնքով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2019 08:08 Asia/Tehran
  •  Սիոնիստական ռեժիմը, բռնագրավված տարածքներում, հյուսիսից հարավ կտեղակայի «Երկաթե գմբեթ» համակարգը

Սիոնիստական ռեժիմի բանակը, վախենալով Գազայի հատվածից Դիմադրության խմբերի հավանական հարձակումներից, իր «Երկաթե գմբեթ» համակարգը տեղակայելու է բռնագրավված տարածքների հյուսիսից հարավ երկայնքով:

Լիբանանում լույս տեսնող Ալահդ թերթը գրել է, որ Սիրիայում, Գազայի հատվածում, Լիբանանում ու Իրաքում իրականացրած վերջին հարձակումներից հետո, Սիոնիստական ռեժիմը վախենում է Գազայի հատվածից Դիմադրության ուժերի հավանական հարձակումներից և բանակը բերվել է պատրաստ վիճակի:

«Պաղեստինի ազատագրման ճակատ»-ն այս կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ նշել է. «Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի քաղաքականություններն ու ռազմական ոտնձգությունները չեն կարող նրան փրկել տապալումից: Ավանաբնակները նույնպես զերծ չեն մնալու Դիմադրության ուժերի պատասխանից»: