Ադել Աբդոլմահդի.«Իրաքը իր հարևաններին չի վնասի»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i111562-Ադել_Աբդոլմահդի._Իրաքը_իր_հարևաններին_չի_վնասի
Բաղդադում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում Իրաքի վաչապետն ասել է, որ իր երկիրը չի վնասի հարևան ու բարեկամ երկներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 17, 2019 15:14 Asia/Tehran
  • Ադել Աբդոլմահդի.«Իրաքը իր հարևաններին չի վնասի»

Բաղդադում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում Իրաքի վաչապետն ասել է, որ իր երկիրը չի վնասի հարևան ու բարեկամ երկներին:

Երեքշաբթի օրը ՆԱՏՕ-ի գլխվոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ Իրաքի վարչապետ Ադել Աբդոլմահդին շեշտել է.«Իրաքի կառավարությունը որդեգրել է Իրաքի ու տարածաշրջանի երկրների կայունության ուղղությամբ քաղաքականություն և հաշվի առնելով տարածաշրջանում առկա ճգնաժամերը գործում է իր և տարածաշրջանի երկների ու ժողովուրդների շահերի պահպանման ուղղությամբ»:

Հանդիպման ընթացքում ՆԱԸՕ-ի գլխավոր քարտուղարը նույնպես հստակեցրել է.«ՆԱՏՕ-ն Իրաքի գործընկերն ու այդ երկրի ինքնիշխանության, ազգային միասնության ու ԲԱղդադի կառավարության իմաստուն քաղաքականության աջակիցն է»:

Մյուս կողմից Իրաքի ԱԳ նախարարության խոսնակ Ահմադ Ալ-Սահաֆը հերքել է Պարսից Ծոցի պաշտպանության համար կոալիցիայում Բաղդադի կողմից ցանկացած համագործակցություն և ասել է.«Բաղդադը երբեք չի ընդունի մաս կազմել այնպիսի կոալիցիայի, որի կազմում ներկա է Ղոդսն օկուպացնող ռեժիմը»:

Իրաքի ԱԳ նախարարության խոսնակը հավելել է.«Պարսից Ծոցի անցուղիներում ծովագնացության անվտանգության պահպանումը ափամերձ երկրների պարտականությունն է»: