Սիրիայի վերականգնման ոլորտում Իրանի մասնագիտական հնարավորությունների օգտագործման անհրաժեշտությունը
Իրանի նավթի և Սիրիայի նավթի ու հանքերի նախարարները կարևորել են Իրանի իսլամական հանրապետության տեխնիկական ու մասնագիտական հնարավորությունների օգտագործումը Սիրիայի նավթի, հանքերի և նավթաքիմիական արդյունաբերության վերականգնման ոլորտում:
Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն երեքշաբթի օրը Թեհրանում Սիրիայի նավթի ու հանքերի նախարար Ալի Սուլեյման Ղանեմի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ, Իրանի մասնավոր բաժինը պատրաստ է աջակցել Սիրիայի նավթի, հանքերի և նավթաքիմիական արդյունաբերության վերականգնման գործին:
Բարձր գնահատելով նավթաքիմիական ոլորտում Իրանի ինքնաբավությունը և իրանական տեխնոլոգիան, Սիրիայի նավթի ու հանքերի նախարար Ալի Սուլեյման Ղանեմը ցանկություն է հայտնել այս գիտությունն ու մասնագիտությունն օգտագործել Սիրիայում նավթաքիմիական համալիրներ կառուցելու համար:
Իրանում գտնվող Սիրիայի նավթի ու հանքերի նախարարը, երկուշաբթի օրը այցելել է Իրանի հարավային Բուշեհր նահանգի Ասալույեի նավթաքիմիական համալիր: