Իրաքի կառավարությունը բանակցություններ է սկսել բողոքարարների հետ
Ցուցարարների հետ կառավարության բանակցությունների մեկնարկին զուգահեռ, Իրաքի որոշ նահանգներում արգելվել է ելումուտը:
Իրաքի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդին, կապ է հաստատել ցուցարարների ներկայացուցիչների հետ՝ նրանց պահանջները քննարկելու նպատակով:
Գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ վարչապետը կշարունակի բանակցել երիտասարդների և բողոքող ցուցարարների հետ՝ նրանց պահանջները բավարարելու համար և որպեսզի երկրի կյանքը վերադառնա իր բնականոն հունին:
Միևնույն ժամանակ, Իրաքի ԶԼՄ-ները հաղորդել են, որ Դի Քար, Բաբիլ, Մայսան և Նաջաֆ Աշրաֆ նահանգներում, ելումուտն արգելվել է:
Իրաքի կոպռուպցիայի դեմ պայքարի Գերագույն խորհուրդը, վարչապետի հետ հանդիպումից հետո, կոռուպցիայի մեղադրանքով, աշխատանքից ազատել է հազարավոր աշխատողների:
Իրաքի որոշ քաղաքներում, այդ թվում՝ Բաղդադում, վերջին օրերին տեղի են ունենում բողոքի ցույցեր: Ցուցարարները բողոքում են հասարակական ծառայությունների ցածր որակի, կոռուպցիայի և աշխատատեղերի բացակայության դեմ: Ցույցերի ընթացքում սպանվել կամ վիրավորվել են մի խումբ ցուցարարներ: