Եմենում ծավալուն ցույց են իրականացվել՝ ի աջակցություն «Նասրո մեն Ալլահ» գործողության
https://parstoday.ir/hy/news/west_asia-i112162-Եմենում_ծավալուն_ցույց_են_իրականացվել_ի_աջակցություն_Նասրո_մեն_Ալլահ_գործողության
Եմենի ժողովուրդը Սադայում ծավալուն ցույցեր է անցկացրել՝ի աջակցություն «Նասրո մեն Ալլահ» գործողության:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2019 12:22 Asia/Tehran
  • Եմենում ծավալուն ցույց են իրականացվել՝ ի աջակցություն «Նասրո մեն Ալլահ» գործողության

Եմենի ժողովուրդը Սադայում ծավալուն ցույցեր է անցկացրել՝ի աջակցություն «Նասրո մեն Ալլահ» գործողության:

Ցույցի մասնակիցները Սաուդական ռեժիմի դեմ կարգախոսներ հնչեցնելով, հանդես են եկել Եմենում հանցագործությունների դադարեցման կոչով:

Ցուցարարները  կարգախոսներ են նաև վանկարկել ԱՄՆ-ի դեմ:  

Ուրբաթ երեկոյաննմանատիպ ցույց է անցկացվել նաև Եմենի մայրաքաղաք Սանայում

Եմենի զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիհն ավելի վաղ հայտնել էր անցյալ շաբաթ Սաուդյան Արաբիայի Նաջրանում «Նասրո մեն Ալլահ» գործողության իրականացման մասին: Գործողությունը իրականացրել են Անսարալլահ շարժման ուժերը: Այն ուղղված է եղել սաուդցի ագրեսորների դեմ:

Գործողության ընթացքում, որը Սաուդական կոալիցիայի դեմ Անսարալլահի ամենամեծ գործողությունն է եղել ,պարտության է մատնվել սաուդական բանակի 3 բրիգադ, գերեվարվել են սաուդական կոալիցիայի 3 հազար վարձկաններ և թշնամիների հսկողությունից ազատագրվել են Նաջրանի խոշոր տարածքները: